Նորություններ
Չի կարելի նպաստել, որպեսզի Արցախում և Հայաստանում հասարակությունների միջև անջրպետ առաջանա

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին, նշեց, որ իրականում հարաբերությունները լարված չեն, ուղղակի կան տարբեր հարցերի հանդեպ տարբեր մոտեցումներ:
Ըստ պատգամավորի՝ որևէ միջամտություն չկա և չի էլ կարող լինել ՀՀ ներքին գործերին: Տաթևիկ Հայրապետյանը նաև ընդգծեց, որ չի կարելի նպաստել, որպեսզի Արցախում և Հայաստանում հասարակությունների միջև անջրպետ առաջանա, որովհետև դա շատ ավելի լուրջ ու կարևոր խնդրի առաջ կարող է կանգնեցնել երկու երկրներին էլ: