Նորություններ

Հանուն և ընդդեմ Քոչարյանի. պաշտոնաթող նախագահի դատավարության երկրորդ օրը թեժ էր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի առջև մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ և ի պաշտպանություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Հակառակ ճամբարներում գտնվող քաղաքացիները շարունակաբար փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում, միևնույն ժամանակ երկու կողմից էլ պնդում էին՝ սադրանքների չեն տրվելու, բախումներ չեն հրահրելու:

Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին՝ Քոչարյանի աջակիցներին գումարներ են բաժանվել:

Դատարանի բակում էր նաև «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նա նշեց, որ եկել է դատարան՝ հետևելու դատաքննության ընթացքին և ցանկանում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին. նրան ասելիք ունի:

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը.

Այս որոշումը դատարանը հիմնավորեց նաև հանգամանքով, որ քննվում է միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը, և այլ միջնորդություններ քննվել չեն կարող: Սրան, սակայն, պաշտպանական կողմն առարկեց:

Դատարանում առաջին անգամ խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով՝ իր գործով կողմնակալ մոտեցում կա:

Նշենք, որ նիստի ողջ ընթացքում երկու կողմերի բողոքի ակցիաները դրսում շարունակվում էին:

Ավելին
Back to top button
Close