Նորություններ

Քոչարյանի դատավարությունը կարող է տեւել 2 տարի. արդյո՞ք այնքան հարուստ երկիր ենք, որ ամբողջ երկրի ռեսուրսը սևեռենք այդ դատավարության վրա

Մարտի 1-ի կամ Քոչարյանի և մյուսների դատավարությունն անշուշտ շատ կարևոր է: Բոլորս ուշադիր հետևում ենք դրա ընթացքին և բացահայտումներին: Սակայն երկու օրերի մամուլը ուսումնասիրելով հասկանում եմ, որ այս դատավարության և դրա լայն լուսաբանման արդյունքում հանրային ուշադրությունը կմսխվի միայն դրանով և երկիրը առաջ տանելու, տնտեսությունն ու քաղաքական համակարգը առողջացնելու օրակարգերը կմղվեն երկրորդական պլան:

Իմ հաշվարկներով այս դատավարությունը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ որոշ մասնագետներ անգամ ավելի երկար են կանխատեսում, բայց արդյո՞ք մենք այնքան հարուստ երկիր ենք, որ ամբողջ երկրի ռեսուրսը, հանրային ուշադրությունը սևեռենք այդ դատավարության վրա և առաջ նայելու ո՚չ ժամանակ ո՚չ էլ էներգիա ունենանք: Կարծում եմ՝ պետք է մտածենք այս մասին և այնպես անենք, որ երկրի կարևոր առաջնահերթությունները՝ տնտեսության զարգացումը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքական համակարգի առողջացումը երկրորդ պլան չմղվեն:

Մենք տեղում կանգնելու կամ դանդաղ շտապելու ժամանակ չունենք, քանի որ մեր քաղաքացիները ակնկալում են մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում իրենց կյանքի որակի բարձրացում:

Ավելին
Back to top button