Նորություններ

Մտահոգություն է փոխանցվել սահմանային իրավիճակի վերաբերյալ. Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև շփումից

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումից:

 Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո, մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Ավելին
Back to top button