Նորություններ

Երեւանում բախվել են թիվ 58 երթուղու «ԳԱԶել»-ը եւ եւս երեք մեքենաներ. Կա վիրավոր

Երեւանում, այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 RC 311 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։

Նշված հատվածում երթեւեկությունը մասամբ դարձել է անկառավարելի, քանի որ վարորդները չեն զիջում միմյանց, իսկ բախման հետեւանքով էլ մեքենաները հատնվել են Ռուբինյանց փողոցի եւ Ռուբինյանց նրբանցքի մեջտեղում։

Ավելին
Back to top button