Նորություններ

Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան՝ Քոչարյանին ազատ արձակելու համար

Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել` Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ :

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց  Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ԼՂՀ ներկա և նախկին նախագահների երաշխավորության տեքստը:

«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով»,- մասնավորապես նշվում է երաշխավորության նամակում:

Դատավորը հայտնեց, որ անհրաժեշտ է երաշխավորագիր ներկայացրած անձանց ներկայությունը և նրանց հրավիրեց դատարան, պաշտպանական կողմն էլ ժամանակ խնդրեց` հասկանալու համար, թե երբ և ինչպես է հնարավոր դա կազմակերպել:

Ավելին
Back to top button