ՆորություններՔո ձայնը

Եթե ձեզ թվում է, որ ժողովուրդը իր ձայնը տվել է ձեզ, որ դուք հինգ տարի ոչինչ չանեք, ապա չարաչար սխալվում եք. շեղվել եք հեղափոխության արժեքներից

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասում էի, որ չեմ հավատում, թե Գագիկ Ծառուկյանը թղթերով օլիգարխ լինի։ Հայաստանում բիզնեսով զբաղվող պատգամավորներ ինչպես որ չկային, այդպես էլ չկան։ Հայաստանում ոստիկանությունը, Ազգային Անվտանգությունը, բանակը, հարկային ու մաքսային մարմինները, բնապահպանությունը, կրթությունը, դատարանները, այդ թվում նաև Սահմանադրական, բոլոր բոլորը աշխատում են հին ձևերով, հին մեթոդներով, մեծամասամբ նույն հին մարդիկ են, որ կային, ու ինչպես նախկինում, հիմա էլ, թղթերով ամեն ինչ կարգին է։ ՄԱՐԴԸ ակնհայտ խոսում է իր բիզնեսի մեջ իր միջամտության մասին, ինքն իր դեմ ցուցմունք է տալիս, ՀՔԾ-ն հանցակազմ չի տեսնում։

Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում իրավիճակ չի փոխվել։ Փոխվել են մի քանի պաշտոնյա, որոնք կարծում են, թե էս ամեն ինչի մեղավորը Մանվելը, Քոչարյանն ու կոռուպցիան էին։ Փաշինյանը թյուրիմացաբար կարծում է, որ եթե ինքը ներքևներից փող չվերցնի, մյուսներն էլ չեն վերցնի ու դրանով պետությունը կհզորանա, կբարգավաճի։ Էս մարդիկ կամ չեն պատկերացնում կամ թերագնահատում են համակարգի ուժը։

Արդար ընտրություններն ու կոռուպցիայի դեմ շոույախառը պայքարը բավարար չեն պետություն կառուցելու համար։ Եթե ձեզ թվում է, որ ժողովուրդը իր ձայնը տվել է ձեզ, որ դուք հինգ տարի ոչ մի բան չանեք, ապա չարաչար սխալվում եք։ Դուք շեղվել եք հեղափոխության արժեքներից ու շարունակում եք նույն սխալներն, ինչ արել են նախկինները։ Վանոյի ասած էս պետությունը որբի գլուխ չի, որ վրան վարսավիրություն սովորեք։ Գործ արեք ու իմացեք, որ հանցավոր անգործություն էլ է քրեորեն պատժելի։ Դեռ էսքանը»:

Ավելին
Back to top button