Նորություններ

ՀՀ արտգործնախարարը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Հայացք դեպի ապագա. Արևելյան գործընկերության ապագան` ավելի ուժեղ տնտեսությունների, կառավարման, կապերի և հասարակությունների միջոցով» խորագրով քննարկման ընթացքում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում է: Մայիսի 13-ին Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը: Մայիսի 14-ին նախարարը մասնակցել է նաև Արևելյան գործընկերության Բարձր մակարդակի համաժողովին:
 
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: Մնացականյանը կմասնակցի նաև «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:
Ավելին
Back to top button