Նորություններ

Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործ չի հարուցվի. «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը ՀՔԾ–ն մերժել է

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հայտարարության մեջ կոչ էր արել Գագիկ Ծառուկյանին սպառիչ պատասխան տալ, որին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը հավաստիացրել էր, որ իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման։ ՔՈ–ի հաղորդումը  գլխավոր դատախազությունը ուղարկել էր ՀՔԾ։

NEWS.am

Ավելին
Back to top button