Նորություններ

«Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի». Սարգիս Քլոյանը Քոչարյանի որդու հետ հանդիպում է պահանջում

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօր շարունակվող դատավարությունն ուղեկցվում է վաղ առավոտից դատարանի դիմաց հավաքվածների՝ Քոչարյանի  կողմնակիցների եւ ընդդիմախոսների ակցիաներով։

Դատարանի բակում է նաեւ  «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նա նշեց, որ եկել է դատարան՝ հետեւելու դատական նիստի ընթացքին և ցանկանում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին։ 

Factor.am-ի հարցին, թե ինչ է նա ցանկանում ասել Քոչարյանին,  Սարգիս  Քլոյանը  պատասխանեց․ «Աստված պահի Քոչարյանի բալին, ոնց էր համը իմ ձագի։ Դա եմ ուզում իրեն ասել»։ Նելլի Մելքոնյան 

 factor.am

Ավելին
Back to top button