ՆորություններՔո ձայնը

Խորհրդականի հաստիքը ընկերոջը կամ խնամուն պաշտոնով ապահովելու համար չէ. Սարո Սարոյան

Վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ ղեկավար պաշտոնյաներ, հմուտ պետական կառավարումը միայն ծագած խնդիրները լուծելու մեջ չէ։ Հմուտ կառավարումը սեփական գործառույթներն իրականցնելիս նաեւ հնարավոր խնդիրների մեծ մասը կանխորոշելու ու դրանք նախականխելու համար քայլեր ձեռնարկելու մեջ է։ Սա տարրական բան չէ, որ յուրաքանչյուրդ սեփական ինտուիցիայի օգնությամբ միայնակ կարողանաք պատկերացնել թե ինչ կարելի է սպասել հնարավոր զարգացումներից ու դրանց դեմն առնեք։

Եթե ստանձնել եք որեւէ ղեկավար պաշտոն, հաջողելու համար մի զլացեք ու փորձառու մարդկանց ձեր կողքին պահեք, որ կարողանաք արդյունավետ կառավարել։ Խորհրդականի հաստիքը ընկերոջը կամ խնամուն պաշտոնով ապահովելու համար չէ, ոչ էլ՝ օգնականի աշխատանքային պարտականությունները կրկնօրինակելու մեջ։

Այն քաղաքական ու իրավական բավարար գիտելիքներ ու տվյալ բնագավառում հսկայական փորձ ունեցող մասնագետների իրացման դաշտն է, որպեսզի ինստիտուցիոնալ հիշողությունն ու փորձը փոխանցվի ձեզ ու ձեր թիմին։ Այդ ինտելեկտով ու փորձով միայն կարելի է ոչ ցանկալի իրադարձություններն ու հնարավոր վրիպումները նախականխել»։

Ավելին
Back to top button