ՆորություններՍպորտ

InStat Index. ԱՊԼ-ի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Հայտնի է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն՝ ըստ InStat Index-ի (սպորտային պրոֆեսիոնալ հեղինակավոր վերլուծական ընկերություն):

Լավագույնների ցանկում են ընդգրկվել իրենց դիրքերում ամենաբարձր գնահատականը ստացած ֆուտբոլիստները:Հաշվի են առնվել այն ֆուտբոլիստների արդյունքները, որոնք մասնակցել են առաջնության հանդիպումների 50 տոկոսին:

Կազմն ունի հետևյալ տեսքը

Դարպասապահ — Ալիսոն («Լիվերպուլ»)

Պաշտպաններ — Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դեյկ, Ժոել Մատիպ («Լիվերպուլ»), Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»)

Կիսապաշտպաններ — Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեն Ազար («Չելսի»)

Հարձակվողներ — Մոհամեդ Սալահ, Ռոբերտ Ֆիրմինո («Լիվերպուլ») Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)

armsport.am

Ավելին
Back to top button
Close