Նորություններ

Խոշոր հրդեհ Փարաքար գյուղում. տուժածներ չկան

Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ լաքերի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ներկերի և լաքերի արտադրամասում (մոտ 700 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:58-ին:

Ամբողջությամբ այրվել են արտադրամասը՝ սարքավորումներով (45 քմ), մասամբ՝ վակուումի սարքավորման արտադրամասը (55 քմ) և կախովի առաստաղ (մոտ 80 քմ)։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Ավելին
Back to top button
Close