ՆորություններՔո ձայնը

«Աստված մեզանից որևէ մեկին կարոտ պահի այդ կարգի պաշտպանությունից». Ս. Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր տեղի ունեցած միջադեպին՝ նշելով.

«Որքան էլ ցավալի էին ու տհաճ այսօրվա միջադեպերն ու մթնոլորտը, որտեղ հայտնվել էինք Վարդգես Գասպարին, հետո մենք, իմ տեսած մի քանի ազնիվ քաղաքացիները, բոլոր դեպքերում սա ցույց տվեց այդ խմբակի իրական բովանդակությունը: Դեմքը չեմ ասում, որովհետև այն տեսել էինք: Այնտեղ չկար մյուս կողմ, կային միայն իրենք՝ ինքադրսևորման էքստազի մեջ: Այո, ամբողջ բովանդակությունը՝ հայհոյող լրբեր, վիժվածքներ, բոսյակներ: Աստված մեզանից որևէ մեկին կարոտ պահի այդ կարգի պաշտպանությունից»:

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները թույլ չտվեցին, որպեսզի դատարան մտնեն Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ու քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Ավելին
Back to top button