Նորություններ

Արցախի ԱԺ-ում ընդունել են ՀՀ տեղեկատվական ոլորտի պատասխանատուներին

Մայիսի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին և նրա հետ Արցախ ժամանած Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի փոխանցմամբ՝ խումբն Արցախ է ժամանել տեղեկատվական դաշտում հետագա համագործակցության ծրագրերի շրջանակն ուրվագծելու և դրանց իրականացման գործիքակազմը մշակելու համար:Նպատակը՝ Արցախի ներքին և արտաքին կյանքի վերաբերյալ տեղեկատվության սփռման դաշտի ընդլայնումն է: 

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի պատասխանատուների՝ Արցախի հետ կապված նախաձեռնությունը և ընդգծել փոխգործակցության կարևորությունը: Ազգային ժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները՝ առաջարկելով՝ համագործակցություն նաև այդ ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի հեռահաղորդակցության խնդիրներին, մասնագետների վերապատրաստմանը և տեղեկատվության շրջանառությանը վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Ավելին
Back to top button