ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել

Նախօրեին Թուրքիայում արտառոց դեպք  է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով ազգությամբ հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել մահմեդական Նիհաթ անունը։

Իսլամի ընդունումը տեղի է ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Ի դեպ, Հաթիփօղլուն նախասիրություն ունի ուղիղ եթերով ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչներն իսլամ ընդունում։

2014-ին նմանատիպ ևս մի դեպք էր պատահել, երբ հայ կինը նրա հաղորդման ժամանակ ընդունել էր իսլամ։

Ուշագրավն այն է, որ թուրք աստվածաբանն իր խոսքում նշում է, որ նախապես ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Արթուրը 21-րդ  մարդն է, ով Հաթիփօղլուի հաղորդման ժամանակ կրոնափոխ է լինում։

Տեսանյութն՝ այստեղ
 

Աղբյուր`  ermenihaber.am
Ավելին
Back to top button