ՆորություններՍպորտ

Էմերի. Ցանկանում ենք Բաքու ուղևորվել Մխիթարյանի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչի մասին, որը կայանալու է Բաքվում:

Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ լոնդոնցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ անվտանգության խնդիրների պատճառով.

«Դա քաղաքական խնդիր է, բայց ես լավ չգիտեմ, թե խնդիրն ինչի մասին է:

Մենք ցանկանում ենք Բաքու մեկնել Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ աշխատեց և մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նրա հետ խաղանք Բաքվում:  Ես չգիտեմ քաղաքական խնդրի հնարավոր լուծումը:

Իսկապես, ես տեղյակ չեմ երկու երկրների հակամարտության պատճառը, բայց մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի հետ լինենք այնտեղ: Հարցը մարզական չէ և լուծումն իմ ձեռքերում չէ: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է այն լուծվի»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

armsport.am

Back to top button