ՆորություններՍպորտ

Լա Լիգա. Ռեալը պարտվեց, Բարսելոնան տնային հաղթանակ տարավ

Իսպանիայի Լա Լիգայում կայացավ վերջին՝ 37-րդ տուրը:

Մադրիդի «Ռեալը», չնայած Բրահիմ Դիասի հիասքանչ գոլին, արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: Տանտերերի կազմում էլ գոլի հեղինակ դարձան Մերինոն, Զալդուան և Մուգուրուզան:

Մադրիդյան ակումբը 39-րդ րոպեին խաղում էր 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր Վալյեխոն:

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ»՝ 3:1

Գոլերը՝ Մերինո (26′), Զալդուա (57′), Մուգուրուզա (67′) — Դիաս (6)

Չեմպիոնի կոչումն ապահոված «Բարսելոնան» էլ 2-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»: Հաշիվը բացեց Վիդալը, երկրորդ գոլն էլ խփեց Մեսսին:

«Բարսելոնա»-«Խետաֆե»՝ 2:0

Գոլերը՝ Վիդալ (39′), Մեսսի (89′)

Ավելին
Back to top button
Close