ՆորություններՍպորտ

Եռիշխանություն. Մանեն, Սալահն ու Օբամեյանգը՝ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու

Միանգամից 3 ֆուտբոլիստ կիսեցին ԱՊԼ-ի՝ 2018/19 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչումը:

«Լիվերպուլից» Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն և «Արսենալից» Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը 22-ական գոլով ավարտեցին մրցաշրջանը՝ 1 գոլով գերազանցելով չեմպիոն հռչակված «Ման. Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:

22 գոլերը խփելու համար Մանեից ու Օբամեյանգից պահանջվել է 36 խաղ, Սալահը 38 խաղ է անցկացրել:

Ընդ որում, Օբամեյանգը 4 անգամ դարպասը գրավել է 11-մետրանոցի նշակետից, Սալահը 3 գոլ է խփել 11-մետրանոցով, իսկ Մանեն բոլոր գոլերը հեղինակել է խաղային իրավիճակներից:

armsport.am

Ավելին
Back to top button
Close