Նորություններ

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 54-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Արարատի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Ամիրյանը իր վարած Honda մակնիշի 04 QD 055 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

 Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button