ՆորություններՍպորտ

Տուխել. Նեյմարը չունի բավարար որակներ, որպեսզի լինի թիմի ավագը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ չի պատրաստվում Նեյմարին վստահել թիմի ավագի թևկապը.

«Մենք երկու ավագ ունենք՝ Տիագո Սիլվան և Մարկինյոսը: Մենք չենք պատրաստվում փոխել նրանց: Ըստ իս՝ Նեյմարը չունի բավարար որակներ, որպեսզի լինի թիմի ավագը: Նա առաջատար է և կրեատիվ խաղացող, սակայն այն ֆուտբոլիստը չէ, որ կապի թիմի ավագի թևկապը:

Չեմ հասկանում՝ ինչու են բոլորը խոսում այդ մասին: Պետք է հարգենք, որ ունենք Տիագոյին և Մարկոյին: Նրանք ֆանտաստիկ են կատարում իրենց աշխատանքը»,- Տուխելի խոսքը մեջբերում է Canal+-ը:

armsport.am

Ավելին
Back to top button