ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Քաղաք՝ քաղաքի սրտում, որտեղ եթե մի պատը քանդես, կքանդվի ամբողջ տունը, թաղը, մոլորակը…

Հին Երևանի պահպանված վերջին թաղամասն է Կոնդը: Երևանի Հանրապետության հրապարակից այնտեղ քայլելով հասնելու համար կպահանջվի 5-10 րոպե, իսկ նեղ փողոցները, աստիճաններն ու կամարները Ձեզ կուղեկցեն ամբողջ ճանապարհին:

Կոնդը ժամանակի մեջ քարացած, իր երազանքով ապրող քաղաք է՝ քաղաքի սրտում: Կոնդի յուրահատկություններից մեկն էլ այստեղ ապրող բնակիչներն են: Ասում են՝ տները վերանորոգելու իմաստ չկա, եթե մի պատը քանդես, մյուսն էլ կքանդվի ու այսպես ամբողջ տունը, թաղը, մոլորակը…

Սարգիս Դրոշակիրյանը, ով 64 տարի ապրում է Կոնդում, պատմում է, որ չնայած մեծ դժվարություններին, որոնք մինչև օրս առկա են թաղամասում, չի պատրաստվում լքել իր պապական տունը:

Ջուլիետա տատիկի հիշողությունները թարմ են: Հիշում է՝ երբ Կոնդում ջուր չի եղել, ստիպված են եղել բավականին երկար ճանապարհ անցնել:

Կոնդն ունի իր եկեղեցին՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, նաև կա հին պարսկական մզկիթ, որի գմբեթը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ է քանդվել, իսկ կանգուն մնացած մասում այժմ մարդիկ են բնակվում:

 

Ավելին
Back to top button