Նորություններ

«Ավելի ծանր բաներ ենք տեսել մեր կյանքում». ՇՊՀ-ում չեն կարող ռեկտոր ընտրել. asparez.am

Այսօր Շիրակի պետական համալսարանի թափուր պաշտոնի երկրորդ մրցույթն էր կայանալու: Առաջին մրցույթը կայացել էր մարտի 2-ին, մասնակիցներից` Անդրանիկ Սարգսյանից եւ Լուսինե Ֆլջյանից ոչ ոք չէր ստացել անհրաժեշտ քվե:

Այսօր մցրույթին, ինչպես արդեն հայտնի էր, մասնակցեց 4 թեկնածու: Բաց մրցույթում թեկնածուները ներկայացրեցին բուհի 5-ամյա զարգացման իրենց հայեցակարգերը, պատասխանեցին հարցերին, այնուհետ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել:

Մրցույթին ներկա էր հոգաբարձուների խորհրդի 24 անդամից 20-ը:

Առաջին փուլում քվեները բաշխվեցին հետեւյալ կերպ` Անդրանիկ Սարգսյան` 6, Ալեքսանյան Սամվել`2, Կարապետյան Արման` 1,  Լուսինե Ֆլջյան` 6, բոլորին դեմ` 4, եւ մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:

Սահմանված կարգի համաձայն` երկրորդ փուլն ընթացավ, որին այս անգամ մասնակեցեցին Անդրանիկ Սարգսյանն ու Լուսինե Ֆլջյանը:

Անդրանիսկ Սարգսյանը ստացավ 9 քվե, Լուսինե Ֆլջյանը` 6, բոլորին դեմ քվերակել էր 5 անդամ:

Խորհուրդը միաձայն ընդունեց արդյունքները եւ ընտրությունը չկայացած ճանաչեց ու ռեկտոր չընտրելու մասին որոշում կայացրեց:

-Հանրության աչքի առաջ բաց, թափանցիկ եւ մասնակցային ընտրություններ են կազմակերպվել: Կարծում եմ, որ մենք ամեն ինչ արել ենք օրինականության, արդարության եւ բարեխղճության շրջանակներում, այսպես է ստացվել, լինում են, ավելի ծանր բաներ ենք տեսել մեր կյանքում,-նշեց խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ հաստատեց, որ ընտրությունն աննախադեպ է, ինչպես նախորդ անգամ:

Խորհուրդն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:

Անի Մկրտչյան

Ամբողջական տեսանյութը` այստեղ

asparez.am

Ավելին
Back to top button