ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Այվազովսկու նկարները հայտնաբերվել են 100 տարի առաջ Ղրիմի ափերի մոտ խորտակված շոգենավի մեջ

Այվազովսկու վրձնին պատկանող նկարներ են հայտնաբերվել 100 տարի առաջ Ղրիմի ափերի մոտ խորտակված «Գեներալ Կոցեբու» շոգենավի մեջ:

Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է «Նեպտուն» արշավախմբի ղեկավար Ռոման Դունաեւը:

Ներկայումս արտեֆակտների վեր բարձրացման աշխատանքները դադարեցված են, քանի որ դրանք վնասելու հավանականություն կա:

Որոնումներն իրականացվել են 40 մետր խորությամբ՝ Ղրիմի թերակղզու Տարխանկուտ հրվանդանից 12 մղոն հեռավորությամբ: Արշավախմբի մասնակիցները հայտնաբերել են տասից ավելի նկարների մասեր, այդ թվում՝ ենթադրաբար, Այվազովսկու վրձնին պատկանող:

news.am

Ավելին
Back to top button