Նորություններ

Դիմակավորված ավազակային հարձակում Կոտայքի մարզում. ծեծի են ենթարկել քաղաքացուն, զենքի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար

Մայիսի 10-ին դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք և վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ՝ 66-ամյա Գ. Բ-ին։ Ֆ

Վերելակի մոտ ծեծի են ենթարկվել Գ. Բ-ին, որից հետո նրան ստիպողաբար տարել են իր բնակարան և այնտեղ շարունակել բռնություն կիրառել, ատրճանակը պահել են գլխին ու պահանջել գումար։ Տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են նրա մոտ եղած մոտ 230 հազար դրամ գումարը և դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ավելին
Back to top button