ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Երկիրը մնացել է մեկ անձի վրա. երաշխիքներ են պետք, որ քրեաօլիգարխիան դարձյալ չի վերադառնա

«Ուկրաինայում ժողովուրդը մերժեց հին համակարգը, ունեցան հեղափոխական  վիճակ՝ ընդ որում  զոհերով, բայց ժողովուրդը չկարողացավ տեր կանգնել իր հեղափոխությանը, օլիգարխիան տիրացավ դարձյալ այդ իրավիճակին»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանն՝ ավելացնելով՝ «միակ դրականն այն էր, որ ընտրություններով այս անգամ հնարավոր եղավ փոխել համակարգը»:

Համեմատելով այս իրավիճակը  Հայաստանի հետ՝ Մանվել Սարգսյանը շարունակեց, որ Հայաստանում հիմա պետք է արվեն քայլեր, որ չկրկնվի ուկրաինական մոդելը.

«Մենք ունեցել ենք քրեաօլիգարխիա՝ ֆեոդալական համակարգով, դա վերացվեց, բայց հարց է  ծագում՝ նոր ինստիտուտները կա՞ն արդյոք: Ընտրությունների ինստիտուտը, այո,  վերականգնվեց: Բայց չկան «գարանցիաներ», պետք են «գարանցիաներ», որ օլիգարխիան չի վերադառնա եւ չի գրավի  պետական համակարգը»:

Երաշխիքները, ըստ Մանվել Սարգսյանի հստակ պետք է լինեն օրենսդրական հիմնավորումներով, ոչ թե անձի կամքով, իսկ Հայաստանում հիմա փոփոխություններն անձի կամքով են:

«Երկիրը ոնց եղել է, մնացել է մի անձի վրա: Մի անձ է հետաքրքրում բոլորին: Հույսերը կապված են մեկի հետ, վտանգները կապված են  մեկի հետ»:

Մանրամասները Տեսանյութում:

Ավելին
Back to top button