ՆորություններՏնտեսական

Լարված Իրավիճակ Արագածոտնի մարզում. Արտենի-Արագած խոշորացված համայնքի բնակիչները բեռնատարներով փակել են ճանապարհը

Արդեն 5 ժամից ավելի է՝ Արագածոտնի մարզի Արտենի-Արագած խոշորացված համայնքի գլխավոր ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպմանը ներկայանան Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Ջրային կոմիտեի նախագահ 

«Ով է տեսել չտրված ոռոգման ջրի դիմաց աստղաբաշխական գումար պահանջեն: 40-60 հազար դրամ վարձ են ուզում, մինչդեռ բազմաթիվ անգամ իրենց հայտնել ենք, որ այդ գինը էն գինը չի, որ չտրված ջրի դիմաց մենք պետք է վճարենք: Մի քանի անգամ խնդրի վերաբերյալ բարձրաձայնել ենք Արագածոտնի մարզպետին, բայց ոչ մի օգուտ: Ընտրութունների ժամանակ եկան սարեր խոստացան, ընտրություններից հետո դրանց իզն ու թոզը էլ չերևաց: Տեղի ջրօգտագործման ընկերությունը կարծես միտումնավոր վատ ու թերի աշխատի, որպեսզի մենք դուրս գանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Հիմա ուզում ենք, որպեսզի վարչապետն իմանա, որ մենք հավատացել ենք իրեն ու իր հետ քայլելով, հասել ենք մինչև Երևան, օրերով նստացույց ենք արել, հավատալով, որ նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո մեր խնդիրները կկարգավորվի: Բայց հիմա տեսնում ենք՝ ոչ էն վախտ էր մի բան, ոչ էլ՝ հիմա: Իսկ եթե ավելի անկեղծ, էն ժամանակ գոնե մարզպետը գալիս, սարեր էր խոստանում, գնում էր, իսկ հիմիկվա մարզպետը 2 օրա չի էլ բարեհաճում ժամանի: Երեկ նույնիսկ դելեգացիայով գնացել ենք մարզպետարան, որ մարզպետը մեզ ընդունի, բայց չի բարեհաճել , մերժել է, հիմա ինչ, էն ժամանակ ասում էին՝ Մերժիր Սերժին, հիմա էլ ձեզ մերժե՞նք: Տեսնես մարզպետը տեղյակ է, որ գյուղ կանգնի գերան կկոտրի: Ինչ է, ուզում եք նորից ոտքի ելնե՞նք: Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև խնդիրը չկարգավորվի: Մենք վստահ ենք, եթե իրավիճակի մասին ճիշտ ինֆորմացիա հասնի վարչապետին, ապա մի քանի անձինք երանի կտան Նուբարաշենի բանտի բալանդին, դրանք տիզի նման ծծում են մեր արյունը ու վարկաբեկում են կառավարության գործունեությունը: Դրանց մեջ է մտնում նաև Արագածոտնի մարզպետարանը և տեղի ջրօգտագործման ընկերությունը»:

Մի խումբ գյուղացիներ էլ փակել են երկաթգիծը, նստելով ռելսերի վրա, որպեսզի գնացքների տեղաշարժ չլինի: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Թալինի բաժնի պետ Արթուր Ֆրանգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը: 

Ավելին
Back to top button