Նորություններ

Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու Արցախի նախագահների դիմումի մասին դիրքորոշում կհայտնի դատական նիստին

ՀՀ դատախազությունը հաջորդ դատական նիստին իր դիրքորոշումը կհայտնի Արցախի նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմումի մասին:

Այս մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հաջորդ դատական նիստին ներկայացնել Արցախի նախագահների նամակն ու երաշխավորման հիմքերը՝ դատախազն ասաց. «Դատախազությունն արդեն այդ փուլում՝ որպես կողմ, դիրքորոշում է հայտնելու դրա մասին։ Եթե չեմ սխալվում, նիստը լինելու է մայիսի 13-ին: Դատախազությունը կներկայանա և այդ օրն իր դիրքորոշումը կհայտնի»։
Դատախազի խոսքով՝ իր համար այդ երևույթը գոյություն ունի այնքանով, որքանով իրավական է, որևէ ազդակ կամ քաղաքական նշանակություն, չի ազդում իր որոշումների վրա:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերին՝ Դավթյանն ասաց, որ խափանման միջոցի հիմքերին իրենց նախաձեռնությամբ անդրադառնալու լիազորությունը սպառվել են ապրիլի 29-ին, երբ գործն ուղարկել են դատարան: «Մենք չփոխեցինք կալանքի միջոցը, դա նշանակում է՝ այդ պահին մեր որոշման տիրույթում մենք այդ կարծիքի էինք: Քննության հետագա փուլերում՝ յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակին բնորոշ, մենք արդեն ոչ թե որոշող ենք, այլ դիրքորոշում հայտնող։ Եվ կհայտնենք մեր դիրքորոշումը»,-եզրափակեց գլխավոր դատախազը:
Ավելին
Back to top button
Close