ՆորություններՏնտեսական

Կատարած խախտումների համար 33 գազալցակայան ստիպված կլինի վճարել 22 մլրդ դրամ

Օրերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բագրատաշենի մաքսակետում Թուրքիայից Հայաստան ժամանած ուղևորների ու մաքսատան աշխատակիցների միջև խնդիրներ են առաջացել, քանի որ մաքսավորներն ուղևորների մի մասին թույլ են տվել առանց հավելյալ վճարի ներմուծել ուղեբեռները, մյուսներից պահանջել են մաքսազերծել ուղեբեռում առկա ապրանքները, նաև վճարել սահմանված մաքսատուրքերը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձանց բեռի անվան տակ իրականում գալիս են ակնհայտորեն ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ:

Անանյանն՝ ասաց մաքսավորներն ընդամենը փորձել են կանխել ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ ներկրելու հերթական փորձը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց նաև, որ 33 կազմակերպության առաջադրվել են հարկային պարտավորություններ 22 մլրդ դրամի չափով:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բոլոր 33 կազմակերպությունների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, և նրանք ստիպված կլինեն իրենց կատարած խախտումների դիմաց 22 մլրդ դրամ վճարել։ Նրա խոսքերով՝ գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ։

Անանյանը տեղեկացրեց, որ 33 գազալցակայանների թվում կան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանողներ:

Ավելին
Back to top button