Նորություններ

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. երկու ուղևոր մահացել է. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում մայիսի 8-ին Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ: 

«Մայիսի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները, «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը, «Մերսեդես»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Մերսեդես»-ի երկու ուղևորներ՝ 2-ամյա Գալինա Ղավազյանը և 68-ամյա Քնարիկ Մելքոնյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն»։

 

Back to top button