ՆորություններՍպորտ

Ադրբեջանը վստահեցնում է. Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Բաքվում

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է «Արսենալին» և ՈւԵՖԱ-ին, որ լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղի ժամանակ:

Այսօր բրիտնական մամուլը շատ էր գրում այն մասին, որ հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառով «Արսենալի» կիսապաշտպանը կարող է չմեկնել Բաքու՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին.

««ՈւԵՖԱ-ի համար սովորական գործընթաց է օգնել ակումբներին ու ֆեդերացիաներին կազմակերպության հովանո ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ վիզայի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստներին:

Այս փաստի առթիվ «Արսենալն» ու ՈւԵՖԱ-ն խնդրել են հաստատել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային այն, որ տվյալ խաղացողը ոչ մի խնդիր չի ունենա Ադրբեջան այցելության ժամանակ: ԱՖՖ-ն հաստատել է, որ խաղացողը խնդիրներ չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:

armsport.am

Ավելին
Back to top button