Նորություններ

ԱԱԾ տնօրենն առաջարկում է Հայաստանում արգելել որսը

Կառավարության այսօրվա նիստում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին նախագիծը:

Նախարարը տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է Դատախազության ու Քննչական կոմիտեի հետ համատեղ և նպատակ ունի նվազեցնել ապօրինի անտառահատումները:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց Հայաստանում որսը երեք կամ հինգ տարի արգելել.

«Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն մոտ յոթ տարի է՝ չեմ գնացել որսի ու միշտ խոսում եմ դրա մասին: Եկեք արգելենք առհասարակ որսը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Վերջինս առաջարկեց նաև արգելել որսորդական փամփուշտների ներմուծումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա նման ինչ-որ մի բան պետք է անել:

Նրա խոսքերով՝ ճիշտ գաղափար է, բայց պետք է բազմակողմանի ուսումնասիրել: Վարչապետի խոսքով՝ մարդու վերաբերմունքից կենդանու նկատմամբ կարելի է հետևություններ անել, թե մարդը ինչպես է վերաբերվում մարդուն:

 

Ավելին
Back to top button
Close