ՆորություններՔո ձայնը

«Քաղաքական կյանքը վերածվել է անվերջ ինքնագովազդի՝ Կոկա-կոլայի պես»

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ցավալի է գիտակցել, որ PR-ը դարձել է ՀՀ քաղաքական ղեկավարության «աշխատանքային պարտականությունների» գերակա ուղղությունը, քաղաքական կյանքն էլ վերածվել է անվերջ ինքնագովազդի՝ «Կոկա-կոլայի» պես, որի ինքնարժեքի առնվազն 80%-ը գովազդն է։

Դուք առհասարակ ե՞րբ եք հասցնում աշխատել ու որքա՞ն եք աշխատում։

Մեկ տարին այն հոգեբանական շեմն է, որից հետո գալիս է շատ ավելի «հստակ» հարցադրումների ժամանակը։ Այդ ժամանակը եկել է»:

Back to top button
Close