ՆորություններՏնտեսական

Ցուցարարները կառավարության շենքի ուղղությամբ նետեցին իրենց դրամապանակները

«Ոչ համահարթեցմանը», «համահարթեցում չի լինելու» վանկարկումներով կառավարության շենքի դիմաց քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում «Ահազանգ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են վերանայել հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթի այն դրույթը, որը վերաբերում է եկամտահարկի համահարթեցմանը:

Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ եթե բարձր և ցածր աշխատավարձ ստացողները վճարում են հավասար եկամտահարկ, սրանով խախտվում է սոցիալական արդարությունը:

Ի նշան բողոքի՝ նրանք շենքի ուղղությամբ նետեցին իրենց դրամապանակները, նաև իրենց նամակը փոխանցեցին կառավարության նամակների բաժնի պատասխանատուին՝ պահանջելով նամակը փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ավելին
Back to top button