Նորություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Երվանդյանը իր վարած Nissan մակնիշի 36 CA 206 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, «Արծվի թևեր»-ի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Երվանդյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 31-ամյա Շաքե Խաչատրյանը և 31-ամյա Անդրանիկ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ավելին
Back to top button
Close