Նորություններ

Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն

Մոսկվայում մահացել է Սերգեյ Դորենկոն: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ լրագրողի մահվան պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարն է: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Սերգեյ Դորենկոն կլինիկական մահ է տանում և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Նշվում է, որ հայտնի լրագրողը իր մոտոցիկլետով երթևեկել է Մոսկվայում, ու հանկարծակի ընկել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն վատ է զգացել ու չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը։

Սերգեյ Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր, ծնվել է 1959 թվականին՝ Կերչում, ավարտել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), աշխատել է որպես հեռուստամեկնաբան Համառուսական պետական հեռուստառադիոընկերությունում, РТР-ում և НТВ-ում:

Ավելին
Back to top button