Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Արցախ` մասնակցելու եռատոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի և երեք դուստրերի հետ միասին մայիսի 9-ին այցելել են Արցախի Հանրապետություն` մասնակցելու եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտում նրանց դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, և վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, որը ներկա դրությամբ իր զինվորական ծառայությունն է անցնում Արցախի ՊԲ զորամասերից մեկում: Արցախ այցի ընթացքում վարչապետի ընտանիքը կանգ է առել Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ և արել մի քանի ընտանեկան լուսանկարներ:

Աննա Հակոբյանը Արցախ մեկնելիս կրել է հայկական «Armine» բրենդի զգեստ և «Bebetta» բրենդի կոշիկներ։

Ավելին
Back to top button
Close