Նորություններ

Շնորհավոր եռատոն…

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:

1941 թվականից մինչև 1945 թվականի մայիսը հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմին՝ մոտեցնելով հաղթանակը: Հայաստանը պատերազմի տարիներին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով, և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով:

Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 9-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Ավելին
Back to top button