Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս երբեք չօգտագործել «նախագահ» բառը, որովհետև Քոչարյանը և Սարգսյանը երբևիցե չեն եղել ընտրված նախագահներ

«Շատ լավ գիտեք, ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը և պարոն Քոչարյանի մասին, և Քոչարյանի վարկանիշը»: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի՝ Ռոյթերզին տված հարցազրույցին, թե ինքը ևս մտադիր է միանալ իշխանությունների դեմ պայքարի ուժերին:

«Եվ ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, հարգելի լրագրողներ, Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս երբեք չօգտագործել «նախագահ» բառը, որովհետև Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբևիցե չեն եղել ընտրված նախագահներ: Նրանք պարզապես եղել են մարդիկ, ովքեր զբաղեցրել են այդ պաշտոնը:

ՀՀ աջակիցը հայ ժողովուրդն է. թե ով որտեղ կհավաքվի, ով ում նամակ կգրի, իրենց հին օրերը կհիշեն, դա իրենց խնդիրն է: ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը և գործընկերը ՀՀ ժողովուրդն է: Մնացածը՝ ես ավելի լուրջ մրցակից եմ ինձ համարում գործող ընդդիմությանը, պառլամենտական ընդդիմությանը: Իսկ որ նախկինները հավաքվում են, որ փրկեն իրենց, որովհետև ժամանակին ոչ այնքան ճիշտ գործողություններով են հայտնի դառել հայ ժողովրդին, ինձ չի հետաքրքրում»:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Արցախի իշխանությունները պաշտոնապես չեն աջակցում Ռոբերտ Քոչարյանին, այլ պարզապես իշխանության մեջ եղած անհատները:

Ավելին
Back to top button
Close