Նորություններ

Քոչարյանը բանտից շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին

Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է․

«Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն է պատերազմի բոհում ծնված ԼՂՀ Պաշտպանության բանակի, պետական կառույցների և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության կայացումը։ Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մարտի դաշտում։ Շենացնելով Արցախը՝ մենք կատարում ենք նաև մեր նահատակված ընկերների պատվիրանը»։

 

Ավելին
Back to top button
Close