Նորություններ

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահին՝ Մայիսի 9-ի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

 Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ:

Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը ֆաշիզմից և ազատություն պարգևեցին միլիոնավոր մարդկանց:

Մեր հայրերին ու պապերին դեպի հաղթանակ առաջնորդած   հայրենասիրությունը, անձնազոհությունը և պարտքի զգացումն այն արժեքներն են, որոնք առ այսօր միավորում են մեզ՝ ամուր հիմք ստեղծելով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Back to top button
Close