ՆորություններՍպորտ

Ալաշկերտը հաղթեց Լոռիին ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը

Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Ալաշկերտը» մրցեց Վանաձորի «Լոռիի» հետ և նվազագույյն հաշվով հաղթանակ տարավ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Հայաստանի Գավաթը:

Հանդիպման միակ գնդակը խաղի 65-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլի արդյունքում. անկյունայինի խաղարկումիրց հետո ստեղծված խառը իրավիճակում «Լոռիի» հարձակվող Ֆրայդին գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Առհասարակ, երկրորդ կեսում Աբրիահամ Խաշմանյանի ֆուտբոլիստները նկատելի առավելություն ունեին ու ևս մի քանի վտանգավորի պահ կարողացան ստեղծել մրցակցի դարպասին:

«Լոռին», որն առաջին կեսում մի քանի անգամ փորձեց վտանգ ստեղծել Չանչարևիչի դարպասին, երկրորդ կեսում՝ բաց թողած գոլից հետո, չհանձնվեց ու շարունակում էր ուղիներ փնտել դեպի «Ալաշկերտի» դարպասը, բայց սերբ դարպասպահը վստահ էր գործում՝ փրկելով իր թիմին վերահաս գոլերից:

Հիշեցնենք՝ հանդիպումը սպասարկում էր իսպանական մրցավարական բրիգադը՝ հայտնի մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոյի գլխավորությամբ, իսկ «Բանանց» մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր:

Այսպիսով, «Ալաշկերտը», որը երկրորդ տարին անընդմեջ հայտնվել էր Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի Գավաթակիր: «Լոռին» ևս առաջին անգամ էր խաղում եզրափակչում:

armsport.am

Ավելին
Back to top button
Close