ՆորություններՔո ձայնը

Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը». Շարմազանով

Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8–ի ասուլիսում հնչեցրած պատասխանին։

«Ասուլիսին ուղիղ հարց են տալիս՝ ովքեր են օտարերկրյա գործակալները: Փաշինյանը կոնկրետ անուններ հնչեցնելու փոխարեն երկար-բարակ խոսում է, թե դեռ 2015-ին է ասել, որ մեր երկրում չպետք է լինեն արևմտամետներ կամ ռուսամետներ ու անհաջող «կռուտիտներ» անում, թե նկատի է ունեցել ազդեցության գործակալներին:

Իսկ ազդեցության գործակալները նրանք են, ովքեր մեր երկրում քաղաքական գործընթացներում հույսը դնում են նաև այլ պետությունների վրա:

Նախ, Նիկոլը Իրանում հայտարարել է օտարերկրյա և ոչ թե ազդեցության գործակալների մասին:

Եվ երկրորդ, եթե ազդեցության գործակալների մասին է խոսքը, որոնք գործընթացները կապում են այլ երկրների օժանդակության հետ, ապա հիշեցնեմ մեկ փաստ:

Ո՞վ էր 2018թ. հանրահավաքների ժամանակ բարձրաձայն կարդում օտար պաշտոնյաների հայտարարությունները, ո՞վ:

Պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը»,– գրել է Շարմազանովը:

 

Ավելին
Back to top button
Close