ՄիջազգայինՆորություններ

Դաղստանում հայտնի հեռուստահաղորդավարուհին երկու անգամ վթարի է ենթարկվել օրվա ընթացքում և մահացել

Մախաչկալայում մահացել է տեղական ՄՏՎ հեռուստաալիքի հայտնի հեռուստահաղորդավարուհի Թամիլլա Աբդուլաևան:  Ինչպես հաղորդում է Регион online-ը, սկզբում նրան հարվածել է մեքենան: Այդ վթարից  հետո աղջիկը դեռ կենդանի էր:

Շտապ օգնությունը ժամանել է դեպքի վայր և հիվանդի հետ միասին ուղևորվել դեպի հիվանդանոց, սակայն ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվել:

Երկրորդ հարվածը տուժածին հասցրել է վնասվածք, որից նա մահացել է:

Ողբերգության մասին Instagram- ում հայտնել է աղջկա գործընկեր Նատալյա Պորետկայան՝ Թամիլայի լուսանկարը հրապարակելով և հավելելով, որ պատահածին «անհնար է հավատալ»:

Ավելի ուշ Դաղստանի Առողջապահության նախարարության «Российской газетa»-ի  մամուլի ծառայությունում պաշտոնապես հաստատել են այն տեղեկությունը, որ հեռուստահաղորդավարուհին կրկնակի վթարի հետևանքով մահացել է, սակայն մահվան պատճառ են եղել  առաջին վթարից ստացված վնասվածքները:

Առաջին և երկրորդ վթարի մեղավորները ձերբակալված են:

Թամիլլա Աբդուլաևան աշխատել է Կովկասի խոշորագույն «МТВ Столица» մեդիահոլդինգում որպես գլխավոր խմբագիր և վարել է «Բժշկական լրաբեր» և «Հաջողության բանաձև» ծրագրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելին
Back to top button
Close