Նորություններ

ՊՎԾ գործերի կառավարիչը ազատվեց աշխատանքից

Պետական վերահսկողական ծառայության գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հովիկ Հարությունյանը։ Նա այլ պատճառներ չնշեց։

Հիշեցնենք, որ մի քանի որ առաջ Հովիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում փոխանցել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իրեն առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն վերջինս հրաժարվել էր։ Ավելին՝ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը մեզ հետ զրույցում հերքել էր, թե գործերի կառավարչին նման բան է ասել։

Նարեկ Կիրակոսյան 

factor.am

Ավելին
Back to top button