Նորություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ընկերության աշխատակիցները:

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ 2 հոգի մահացել են:

Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը: Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Back to top button