ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Եթե Ծառուկյանը չի հեռանում, ուրեմն ԱԺ-ում պետք է լինեն նաև ցեմենտ արտադրող մյուսները ևս

«Պետք է բովանդակային զրույց լինի, նստենք քննարկենք, թե չէ ես չեմ կարող համոզել իրենց, որ քնից վեր կենալիս ես Ծառուկյանի մասին չեմ մտածում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՔՈ կուսակցությունից Սուրեն Սահակյանը՝ պատասխանելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, թե «քնից շուտ արթնացողը խոսում է Ծառուկյանից»:

«Կարևորի մասին» հողորդման շրջանակներում Սուրեն Սահակյանն ասաց նաև.

«Չեմ կարող նաև ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը չի ուղղորդում մեզ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

Մեր կոկորդները հինգ տարի պատռել ենք այս օրակարգը թելադրելով»:

Սուրեն Սահակյանի խոսքերով՝ պետք է չտրվել քաղաքական կոնյուկտուրային և ասել՝ «լավ, թող էս մեկը մնա», այլապես մյուս գումարման խորհրդարանում կարող են լինել նաև ցեմենտ արտադրող այլ գործարարներ ևս:

«Պատկերացրեք՝ Ծառուկյանը վայր է դնում մանդատը և դուրս է գալիս, ի՞նչ կփոխվի, և ինչպե՞ս կփոխվեն ներդրումները, չհաշված շանտաժը, թե՝ «վայր եմ դնում մանդատը, ներդրումներ չեն լինի:

Հաջորդ գումարման ԱԺ-ում կարող են մյուս ցեմենտ արտադրողներն էլ լինել, իրենց շահերը հավասար պետք է պաշտպանված լինեն:

Եթե տրվում ենք քաղաքական կոնյուկտուրային, ասում ենք՝ լավ, թող մեկը մնա, գուցե վաղը մի հատ էլ հեղափոխություն պետք լինի:

Ծառուկյանը մեր թշնամին չէ, այլ հարցը բարձրացնողների առաջին և բնական դաշնակիցն է»:

Ավելին
Back to top button