«Ու՞մ է ուզում միանալ, թող միանա». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Ես մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին: Հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Նա նաեւ ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ: Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, Քոչարյանը պատասխանել է. «Այո, իհարկե»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այս հարցազրույցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
«Ռոբերտ Քոչարյանը ուզում է միանալ… ու՞մ է ուզում միանալ, թող միանա»:
Փաշինյանն ասաց, որ շատերը չեն պատկերացնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Տալիս են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ էլի ուրիշների անուններ:
«Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում այլեւս երբեք իշխանություն չի լինելու: Երբե՛ք: Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավելի տոկոս հավանականությամբ: Հանրապետական կուսակցությունը համարում եմ, որ կասեցված է, նույնիսկ փակված»: