Նորություններ

Նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետեւ նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ՀՀ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հարցին, թե ինչ կարևորության նյութերի մասին է խոսքը, Փաշինյանն ասել է. «Որ ոչնչացրել են՝ ի՞նչ իմանամ»:

«Այո, կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է: Դա իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են: Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթի՜վ բաների մասին»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ «ուրվական գործի» հետ են առնչվում, որովհետև չկան հետքեր: 

«Սա շատ լուրջ հետևանքների պետք է բերի»,- նշել է վարչապետը:  

Ավելին
Back to top button