Նորություններ

Նիկոլ Փաշինյանի հարցը Սերժ Սարգսյանին՝ ինչպե՞ս էր, որ զինվորը մայկա-տռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին: Լրագրողը հիշեցրեց, որ շուտով Սարգսյանը ասուլիս է տալու:  

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց՝ լավ է, որ Սերժ Սարգսյանն ասուլիս է տալու: Նա հույս հայտնեց որ այդ ասուլիսի ընթացքում կհնչի հետեւյալ հարցը. «Պարոն Սարգսյան, այդ ինչպե՞ս էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը մայկա-տռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են պաշտոնապես… Սերժ Սարգսյանն այնքա՜ն հարցերի պետք է պատասխանի…Իմ կարծիքով մի շարք հարցերի չի կարողանա ուղղակի պատասխանել:
Իմիջիայլոց, այդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ բազում այլ միլիոնատեր պաշտոնյաներ: Պետք է պատասխանեն՝ էդ ո՞նց է, որ ՀՀ-ում իրենց էրէխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլոնատերեր են դարձել: Խնդրում եմ՝ մենակ չասեն, որ բիզնեսով են զբաղվել: Հիմա որեւէ մեկն ինձ կարող է ասել, որ իմ որդին ՀՀ-ում կարող է բիզնեսով զբաղվել ու միլոնատեր դառնա՞լ: Ո՛չ, չի կարող լինել այդպիսի բան»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց՝  եթե պարզվի, որ իր վարչապետության արդյունքում իր ընտանիքի որեւէ անդամ դարձել է միլիոնատեր, ինքը հաջորդ պահին պետք է հայտնվի բանտում: 

Ավելին
Back to top button